Բրազիլիան կթույլատրի ալկոհոլի վաճառքը Մունդիալի ժամանակ

17:25 08/02/2012 » Սպորտ

Բրազիլիան կթույլատրի ալկոհոլի վաճառքը Մունդիալի ժամանակ

Հաջորդ շաբաթվա ընթացքում հատուկ ստեղծված կառավարական հանձնաժողովը պետք է օրենք ընդունի` «Մունդիալ-2014»-ի ժամանակ ալկոհոլ վաճառելու վերաբերյալ: Բրազիլիայում գոյություն ունի օրենք, որը չի թույլատրում ալկոհոլին վերաբերվող գովազդ ցուցադրել, ինչպես նաև մարզադաշտում ալկոհոլային խմիչքներ օգտագործել, քանզի դա կարող հանգեցնել բռնության ակտերի: Ուստի ալկոհոլի վաճառքը մարզադաշտում կիրականացվի միայն մրցաշարի անցկացման ժամանակ: Կառավարությունը փորձում է զիջումներ կատարել, քանի որ ՖԻՖԱ-ի գլխավոր հովանավորներից մեկը գարեջուր արտադրող ընկերություն է:
«Մենք բանակցություններ վարեցինք հանգեցինք եզրակացության, որ գարեջուր կվաճառվի միայն և միայն աշխարհի առաջնության ժամանակ»,- «O Globo»-ին տված հարցազրույցում ասել է Բրազիլիայի պատգամավորներից մեկը` Ռենան Ֆիլյուն:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց