Բուսկետսը չի խաղա «Վալենսիայի» դեմ

17:49 08/02/2012 » Սպորտ

Բուսկետսը չի խաղա «Վալենսիայի» դեմ

«Բարսելոնի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը, ամենայն հավանականությամբ, չի խաղա Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի շրջանակներում «Վալենսիայի» հետ պատասխան խաղին: Պատճառը ֆուտբոլիստի վնասվածքն է, որը նա ստացել է Իսպանիայի առաջնությունում` «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպման ժամանակ: Այս մասին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է կատալոնյան թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
Իսկ ահա վնասվածք ունեցող մյուս ֆուտբոլիստները շարք են վերադարձել: Լիովին ապաքինվել են Խավին և Ալեքսիս Սանչեսը: Խաղադաշտում կարող են հայտնվել նաև Ինյեստան ու Պեդրոն: Այս մասին գրում է soccer.ru-ն:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց