Էդգար Մալաքյանն աչքի ընկավ «Նասաֆի» հետ խաղում

19:28 08/02/2012 » Սպորտ

Էդգար Մալաքյանն աչքի ընկավ «Նասաֆի» հետ խաղում

Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Նալչիկի «Սպարտակը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը, այսօր ստուգողական հանդիպում անցկացրեց Ուզբեկստանի «Նասաֆի» հետ: Խաղին մասնակցում էր նաև նալչիկյան թիմում փորձաշրջան անցնող կիսապաշտպան Էդգար Մալլաքյանը:

Թեև սպարտակցիները 3 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով` 3:3 հաշվով: Մկոյանը հենց առաջին խաղակեսից մասնակցեց հանդիպմանը: Հիմնական կազմում ընդգրկված Մալլաքյանը նաև գոլի հեղինակ դարձավ:
Ընդմիջման գնալուց առաջ «Սպարտակը» մրցակցին զիջում էր 0:2 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում ռուսաստանյան թիմը 3 անգամ կարողացավ հաջողության հասնել: 50-րդ րոպեին Մալլաքյանը գեղեցիկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը: 20 րոպե անց Գոլիչը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Մնացած ժամանակահատվածում թիմերը մեկական գոլ փոխանակեցին: «Սպարտակից» 3-րդ գոլը հեղինակեց Ռուստամ Բալովը:
Ավելացնենք, որ այս հանդիպման ժամանակ Մկոյանը դեղին քարտ է ստացել:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց