Գվարդիոլա. «Իմ ֆուտբոլիստները ցանկանում են դուրս գալ գավաթի խաղարկության եզրափակիչ»

17:57 08/02/2012 » Սպորտ

Գվարդիոլա. «Իմ ֆուտբոլիստները ցանկանում են դուրս գալ գավաթի խաղարկության եզրափակիչ»

«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ իր թիմն ամբողջ ուժով է գործելու Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում` ընդդեմ «Վալենսիայի»: Մարզչի խոսքերով` կատալոնյան թիմն այս մրցաշարին լրջորեն է վերաբերվում և ցանկանում է հաջող հանդես գալ: Այս մասին գրում է soccer.ru-ն:

«Ճիշտ է` մենք արդեն բավական շատ տիտղոսներ ունենք, սակայն այս խաղացողները ցանկանում են դուրս գալ ևս մեկ եզրափակիչ: Խոսքն Իսպանիայի գավաթի խաղարկության մասին է, որը լավագույն մրցաշարերից մեկն է»,- ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ «Բարսելոնի» և «Վալենսիայի» միջև կայացած առաջին կիսաեզրափակիչ խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով` 1:1 հաշվով:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց