Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

20:33 08/02/2012 » Սպորտ

Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

Կատալոնյան «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արդեն այսօր կարող է համաձայնվել և նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ: Ինչպես հայտնում է «El Confidencial»-ը, մարզիչն այդ մասին կհայտարարի, եթե նրա թիմն այսօր «Վալենսիայի» հետ մրցակցությունում Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր ձեռք բերի…

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն պատրաստվում է երկրի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Դևիդ Բեռնստեյնի հետ հանդիպմանը, որպեսզի հարթի Ջոն Տերրիին ազգային թիմի ավագի թևկապից զրկելու որոշման արդյունքում առաջացած խնդիրները:
Կապելլոն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ցնցված էր այդ որոշումից և մամուլի միջոցով տեղեկացրել էր, որ չի ընդունում ԱՖԱ-ի որոշումը: Ասում են, թե այդ հայտարարությամբ իտալացի մասնագետը խախտել է պայմանագիրը, և այժմ նրա նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել…

Ռուսաստանյան «Սպորտ Էքսպրեսը» գրում է, որ Թուրինի «Յուվենթուսը», օգտվելով «Զենիթում» ստեղծված իրավիճակից` կապված Դաննիի վնասվածքի հետ, բարձրացրել է կիսապաշտպան Միլոշ Կրասիչի տրանսֆերի գինը: Սանկտպետերբուրգյան թիմն արդեն վաղուց է ցանկանում հրավիրել սերբ ֆուտբոլիստին: Առաջին առաջարկով «Զենիթը» պատրաստ էր «A» սերիայի առաջատարին 9 մլն եվրո հատկացնել Կրասիչի համար, սակայն, ըստ բելգրադյան «Պոլիտիկայի» տեղեկատվության, պորտուգալացի Դաննիի վնասվածքի պատճառով ռուսներն ստիպված են եղել արագացնել գործընթացը: Եվ հենց այդ պատճառով էլ թուրինցիները որոշել են բարձրացնել ֆուտբոլիստի գինը…
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց