Լեմպարդը վերադարձել է ընդհանուր խումբ

20:26 08/02/2012 » Սպորտ

Լեմպարդը վերադարձել է ընդհանուր խումբ

«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, ով Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Նորվիչի» հետ խաղի ժամանակ վնասվածք էր ստացել, սկսել է լիարժեք մարզվել: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը ստիպված եղավ բաց թողնել Անգլիայի հավաքականի հունվարյան ուսումնամարզական հավաքը, որն անցկացվում էր Իսպանիայի Մալյորկա քաղաքում, ինչպես նաև ազգային առաջնության շրջանակներում «Սոունսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումները:
Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի մրցավեճը «Չելսին» կանցկացնի առաջիկա շաբաթ` հյուրընկալվելով «Էվերտոնին»:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց