Մերկը ճանաչվել է լավագույն մրցավար

17:27 08/02/2012 » Սպորտ

Մերկը ճանաչվել է լավագույն մրցավար

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության համաշխարհային ֆեդերացիան հրապարակել է 21-րդ դարի լավագույն մրցավարների վարկանշային աղյուսակը, որը գլխավորում է կարիերան ավարտած գերմանացի մրցավար Մարկուս Մերկը: Գերմանացին հավաքել է 135 միավոր և բավականաչափ առաջ է անցել 108 միավորով 2-րդ տեղն զբաղեցրած ուրուգվայցի Խորխե Լարիոնդայից և 104 միավոր վաստակած կոլումբիացի Օսկար Ռուիսից:
Ներկայացնենք 21-րդ դարի լավագույն մրցավարների տասնյակը.

1. Մարկուս Մերկ (Գերմանիա)-135
2. Խորխե Լարիոնդա (Ուրուգվայ)-108
3. Օսկար Ռուիս (Կոլումբիա)-98
4. Ֆրանկ դե Բլեկերե (Բելգիա)-98
5. Մասսիմո Բուզակա (Շվեյցարիա)-96
6. Լյուբոշ Միխել (Սլովակիա)-96
7. Պիեռլուիջի Կոլինա (Իտալիա)-94
8. Ռոբերտո Ռոզետտի (Իտալիա)-91
9. Կիմ Միլտոն Նիլսեն (Դանիա)-84
10. Հովարդ Ուեբ (Անգլիա)-80
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց