Սնվեք Լիոնել Մեսսիի պես

19:24 08/02/2012 » Սպորտ

Սնվեք Լիոնել Մեսսիի պես

Շնորհիվ մոլորակի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի պաշտոնական ներկայացուցիչների` «Desporter»-ը պարզել է, թե որն է Լեոյի սիրելի ուտեստների գաղտնիքը:

Լիոնել Մեսսիի կյանքում միշտ կարևոր տեղ է ունեցել ընտանիքը, ֆուտբոլին գրեթե համահավասար: Լեոյի հայրը` Խորխե Օրասիոն, երբ տղան 11 տարեկան էր, թողեց ամեն ինչ և փոքրիկի հետ ուղևորվեց օվկիանոսից այն կողմ` Բարսելոն, որտեղ տաղանդավոր երեխային խոստացան այդ պահին իր համար երևի թե ամենակարևոր մի բան` բուժել նրան աճի հորմոն կոչվող հիվանդությունից: Սակայն ոչ թե հայրը, այլ տատիկն առաջին անգամ, երբ Լեոն 5 տարեկան էր, նրան տարավ ֆուտբոլի: Հասակ առնելով` Մեսսին հենց տատիկին էր նվիրում իր բոլոր խփած գոլերը:

Դե իսկ մայրը… Սելիա Մարիան խիստ հսկում էր, որպեսզի տղան ոչ մի դեպքում բաց չթողնի մարզումները: Դպրոցն ու դրա հետ կապված հաճախելիությունն այս պարագայում 2-րդ տեղում էին:

Ընտանիքի հանդեպ հարգալից վերաբերմունքն արտացոլվել է ֆուտբոլիստի խոհարարական նախասիրությունների մեջ: «Բարսելոնի» և Արգենտինայի հավաքականի հայտնի հարձակվողն իր սիրելի ուտեստների ընտրությունը կապում է մոր և Արգենտինայի հետ:

Հենց Սելիա Մարիան է լավագույնս պատրաստում Լեոյի սիրած ուտեստները` հավի տապակած ստեյք` մոցառելլայով և տապակա` նեապոլյան ձևով: Իսկ ինչպե՞ս է դա պատրաստվում:

Հավի տապակած ստեյք

Հավի միսը կտրատել հավասար մասերի: Ավելացնել աղ և պղպեղ: Տապակել այն ձեթի մեջ: Այնուհետև շարել խմորի վրա, ավելացնել մոցառելլա պանիր և 15-20 րոպե դնել ջեռոցի մեջ: Խմորի վրա կարելի է ավելացնել նաև կտրատած վիչինա: Ջեռոցից հանելուց հետո ավելացնել վայրի սուսամբար և մատուցել կարտոֆիլի կամ մակարոնի հետ միասին:

Նեապոլյան տապակա

Խոզի միսը մանր կտրատել և տապակել, թավայի մեջ ավելացնել գինի և թողնել կրակի վրա, մինչև գինին ցնդի: Ավելացնել սոյայի սոուս: Կտրատել լոլիկն ու լցնել զանգվածի վրա` անջատելուց 10 րոպե առաջ: Չենք մոռանում ավելացնել նաև աղ և պղպեղ` ըստ ճաշակի:
Լիոնել Մեսսին մաղթում է Ձեզ բարի ախորժակ:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց