Վիլլաշ-Բոաշը գոհ է Աբրամովիչի հետ հանդիպումից

20:23 08/02/2012 » Սպորտ

Վիլլաշ-Բոաշը գոհ է Աբրամովիչի հետ հանդիպումից

Անգլիական «Չելսիի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը դրական է գնահատել ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ հանդիպման արդյունքները: Նա ընդգծել է, որ ռուս միլիարդատիրոջ ներկայությունը մարզումների ժամանակ լավ ազդեցություն է թողնում թիմի վրա: Այս մասին գրում է sportbox.ru-ն:

«Մեր հանդիպումն անցավ դրական մթնոլորտում: Աբրամովիչը միշտ հետաքրքրվում է, թե ինչ է տեղի ունենում, և ակումբի համար լավ է զգալ նրա ներկայությունը: Իհարկե, մենք շատ քիչ անդրադարձանք հաջորդ տարվա պլաններին: Հիմնականում խոսեցինք կիրակնօրյա հանդիպման մասին: Ռոմանը շատ լավ է հասկանում ամեն ինչ, և նրա ազդեցությունը միշտ նկատելի է այստեղ»,- ասել է Վիլլաշ-Բոաշը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 24-րդ տուրից հետո լոնդոնյան թիմը 43 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց