Դոնեցկցիները «Եվրո-2012»-ի առթիվ քաղաքի զինանշանի տեսքով մեծ տորթ կթխեն

20:34 22/02/2012 » Սպորտ

Դոնեցկցիները «Եվրո-2012»-ի առթիվ քաղաքի զինանշանի տեսքով մեծ տորթ կթխեն

Ամենամեծ տորթը, որը կունենա Դոնեցկ քաղաքի զինանշանի տեսքը, «Եվրո-2012»-ը հյուրընկալող երկրի հրուշակագործները մտադիր են թխել Բարեկենդանի վերջում: Այս մասին Դոնեցկում հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է արտադրող ընկերության ներկայացուցիչ Օքսաննա Ռոզնայը:

Այսօր մեր գլխավոր տեխնոլոգ Իրինա Կումենկոն սկսելու է թխել այդ տորթը: Ընդհանուր առմամբ` չորս մարդ է այն պատրաստելու»,- ասել է Ռոզնայը՝ պարզաբանելով, որ շնորհանդեսից հետո տորթը կարող են համտեսել բոլոր ցանկացողները:
Դոնեցկի բնակիչները տորթը կարող են տեսնել կիրակի օրը՝ քաղաքի կենտրոնական պուրակում, ժողովրդական զբոսանքների ժամանակ: Ամսաթիվը պատահական չէ ընտրված, Բարեկենդանի ավարտի օրը համընկնում է խորհրդանշական մի թվի հետ. «Եվրո-2012»-ի մեկնարկին մնում է 100 օր:

Խոհարարական գլուխգործոցի կազմակերպիչներն ու հեղինակներն արդեն Ուկրաինայի Ռեկորդների գրքում քաղաքի ամենամեծ զինանշան-տորթի գրանցման հայտ են ներկայացրել: Տորթի չափերը կազմում են 1,18 х 2 մետր:
Հրուշակագործները պատրաստվում են ինքնատիպ բաղադրատոմսով թխել այն՝ օգտագործելով խթացրած կաթ, հարած սերուցք և ծիրանի ջեմով սուֆլե: Տորթի հիմքը կկազմի բիսկվիթը, որը ներծծված կլինի կոնյակի օշարակով:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց