Օրվա մարզական տեղեկատվությունը՝ հակիրճ

20:38 22/02/2012 » Սպորտ

Օրվա մարզական տեղեկատվությունը՝ հակիրճ

«Ինտերի» դարպասապահ Ժուլիո Սեզարը կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Մարսելի» հետ կայանալիք առաջին հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է «Corriere dello Sport»-ը: Երեկ կայացած մարզման ժամանակ բրազիլացի դարպասապահը վնասվածք է ստացել և մեջքի մասում այժմ սուր ցավեր ունի…

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը բանակցություններ է վարում կիսապաշտպան Նանիի հետ` առաջարկելով նրան 4 տարվա նոր պայմանագիր: Այս մասին տեղեկացնում է «The Sun»-ը:
24-ամյա ֆուտբոլիստի և «մանկունիանցիների» միջև գործող պայմանագրի ժամկետը կավարտվի միայն 2 տարի հետո: Ակումբի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ Նանին «կարմիր սատանաների» միջին գծում կատարողական մեծ վարպետություն ունեցող ֆուտբոլիստներից մեկն է, այդ իսկ պատճառով ճիշտ է համարում ապահովել նրա երկարաժամկետ ներկայությունն ակումբում…

ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը հայտարարել է, որ դեռևս չի կարող վստահորեն խոսել «Եվրո-2012»-ին իր մասնակցության մասին:
«Ամեն ինչ կախված է իմ մարզումներից, թե ինչպես կզգամ ինձ ֆիզիկապես: Ես կարող եմ հիմա ասել, որ պատրաստ եմ և մասնակցելու եմ Եվրոպայի առաջնությանը, սակայն մի ոտք ունեցող դարպասապահ ոչ մեկին պետք չէ: Ես այսպիսի մարդ եմ: Եթե ինձ մոտ ամեն ինչ նորմալ չէ, չեմ խանգարի այն մարդուն, ով առողջ է և կարող է շատ ավելի լավ հանդես գալ, քան ես…»:

Օրերս Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Անտոն Շունինը մեկնել էր Բելգիա` պրոֆեսոր Մարկ Մարտենսի մոտ, ով նախորդ տարվա դեկտեմբերին վիրահատել էր դարպասապահի աջ ուսը: Ինչպես տեղեկացնում է դինամոյականների պաշտոնական կայքը, բժիշկը շատ գոհ էր վերականգնման գործընթացից: Նա ընդգծել է, որ հետվիրահատական շրջանն սպասվածից արագ տեմպերով է ընթանում, և արդեն 3-5 շաբաթ անց Շունինը կարող է մարզվել ընդհանուր խմբում ու նախապատրաստվել հանդիպումներին…
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց