«Լացիոյի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

20:37 22/02/2012 » Սպորտ

«Լացիոյի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

66-ամյա մասնագետ Էդոարդո Ռեյան որոշել է հեռանալ Հռոմի «Լացիոյի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նա արդեն իտալական ակումբի ղեկավարությանը համապատասխան գրություն է ուղարկել, սակայն դեռ պատասխան չի ստացել: Խոսակցություններ կան, որ Ռայան «Լացիոյից» կհեռանա փետրվարի 24-ին կայանալիք Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլում Մադրիդի «Ատլետիկոյի» հետ պատասխան խաղից հետո:

Հիշեցնենք, որ այս թիմերի միջև կայացած առաջին մրցավեճում իտալական թիմը սեփական հարկի տակ 1:3 հաշվով զիջել է մրցակցին, իսկ ինչ վերաբերում է Իտալիայի առաջնությանը, ապա այստեղ հռոմեացիները 24 խաղից հետո զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց