Մովսիսյանն արարեց «Կրասնոդարի» հաղթանակը

20:36 22/02/2012 » Սպորտ

Մովսիսյանն արարեց «Կրասնոդարի» հաղթանակը

Թուրքական Բելեկում կազմակերպված ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Կրասնոդարը» հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց «Կրիվբասի» հետ: Արդեն 6-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը բացեց հաշիվը` թռիչքի մեջ գլխի գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկելով դարպասի վերին անկյունը: Ընդամենը 4 րոպե անց հաշիվը կրկնապատկվեց: Պիկուշչակի, Մովսիսյանի և Չուպերկայի եռաքայլ գեղեցիկ կոմբինացիան տրամաբանական ավարտին հասցրեց Չուպերկան:

Յուրան 35-րդ րոպեին կարող էր դառնալ ևս մեկ գոլի հեղինակ, սակայն վերջին վայրկյանին պաշտպանը կարողացավ չեզոքացնել վտանգը:

Ավելացնենք, որ Յուրա Մովսիսյանը խաղադաշտ է դուրս եկել «Կրասնոդարի» հիմնական կազմում և մասնակցել է միայն առաջին խաղակեսին:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց