Գվարդիոլա. «Մենք այլևս չենք կարող պարտվել»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չափազանց մեծ նշանակություն է տալիս «Չելսիի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը: Նրա խոսքերով, որոնք ներկայացրել է sport.es-ը, այդ խաղով կարելի է գնահատել «Բարսայի» անցկացրած մրցաշրջանն ամբողջությամբ:
«Չնայած տղաները վերականգնվելու համար բավարար ժամանակ չեն ունեցել, արդեն մեկ անգամ չեն ապացուցել, որ անհաջողություններից հետո կարողանում են հավաքվել և հաղթահարել բոլոր դժվարությունները: Ես նկատել եմ, որ ֆուտբոլիստներն ի վիճակի չէին պարզապես` իրացնելու գոլային պահերը: Մենք տնօրինում էինք խաղադաշտում, ստեղծում հնարավորություններ: Բայց վերջնական փուլում արդյունավետության մակարդակն էլ կանխորոշեց «Չելսիի» ու «Ռեալի» հետ խաղերի ելքը:
Շատ կարևոր է ֆուտբոլիստներին լավ նախապատրաստել «Չելսիի» հետ պատասխան խաղին: Անգլիական թիմը հանգստանալու հնարավորություն է տվել հիմնական կազմի 8 ֆուտբոլիստների, իսկ մենք` ոչ մեկին: Պետք է հավաքվել: Մենք այլևս չենք կարող պարտվել»,- ասել է Գվարդիոլան:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում