Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

20:16 30/04/2012 » Սպորտ

Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

«Յուվենթուսի» հարձակվող Ֆաբիո Կվալյարելան երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ մինչև 2015 թ.: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը պետք է ավարտվեր 2014 թ.: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կվալյարելան «Ծեր սինյորայի» կազմում մասնակցել է 21 հանդիպման…

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, ով ընթացիկ մրցաշրջանի ողջ ընթացքում քննադատության էր ենթարկվում, Իտալիայի առաջնության հերթական տուրում «Կիևոյի» հետ հանդիպման նախօրեին հայտարարել է, որ գիտի, թե որտեղ է շարունակելու իր կարիերան:
«Միակ բանը, որը ներկա պահին ինձ իսկապես հետաքրքրում է, այն է, թե ինչպես պատրաստել թիմին «Կիևոյի» դեմ հանդիպմանը: Անգամ չեմ ուզում մտածել, որ «Ռոման» չի կարողանա հաղթել այդ խաղում, հակառակ դեպքում մենք ցտեսություն կասենք Եվրոպային…»:

«Բավարիայի» պաշտպան Դանիել վան Բույտենը երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը` մինչև 2013 թ.-ի ամառը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: 34-ամյա բելգիացի ֆուտբոլիստը գործող պայմանագրով «Բավարիայում» պետք է խաղար մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը…

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց