Խավի. «Մոուրինյոն չի մտնի ֆուտբոլի պատմության մեջ»

20:08 08/06/2012 » Սպորտ

Խավի. «Մոուրինյոն չի մտնի ֆուտբոլի պատմության մեջ»

«Բարսելոնի» կիսապաշտպան Խավին կարծում է, որ Խոսեպ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է, իսկ «Ռեալը» ղեկավարող Ժոզե Մոուրինյոն դատապարտված է մնալ Գվարդիոլայի ստվերում: Այս մասին գրում է Goal.com-ը:

4 մրցաշրջան անցկացնելով «Բարսելոնում»` Պեպը կատալոնյան ակումբին բազմաթիվ չեմպիոնական տիտղոսներ է պարգևել, որից 3-ը` Իսպանիայի առաջնությունում, իսկ 2-ը` Չեմպիոնների լիգայում: Եվ միայն վերջին մրցաշրջանում է «Ռեալին» հաջողվել 2-րդ տեղում թողնել «Բարսելոնին»:

«Մոուրինյոն չի մտնի ֆուտբոլի պատմության մեջ: Իմ կարծիքով` աշխարհի լավագույն մարզիչը Գվարդիոլան է, ով 4 տարվա աշխատանքից հետո հիմնովին փոխել է ֆուտբոլը: Օրինակ` այս տարի «Չելսին» դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող, բայց «Բարսելոնը» շարունակեց մնալ մյուս ակումբների համար ուղղորդիչ թիմ»,- ասել է Խավին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց