Արոնյանը վաղը կխաղա Գրիշչուկի հետ

13:32 15/06/2012 » Սպորտ

Արոնյանը վաղը կխաղա Գրիշչուկի հետ

Միխայիլ Տալի հուշամրցաշարի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը միավորը կիսեց նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Նա այժմ իր ակտիվում 2,5 միավոր ունի և 7-8-րդ տեղերն է բաժանում Գրիշչուկի հետ:

Հաշվետու տուրում Հիկարու Նակամուրան առավելության հասավ առաջատարի` Մորոզևիչի, Վլադիմիր Կրամնիկը` Տոմաշևսկու, իսկ Կարուանան` Մաքշեյնի նկատմամբ: Գրիշչուկ-Ռաջաբով պարտիայում արձանագրվեց ոչ-ոքի արդյունք:

Մրցաշարային աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են Կրամնիկն ու Մորոզևիչը: Կառլսենը, Ռաջաբովն ու Կարուանան վաստակել են 3,5-ական, Նակամուրան` 3 միավոր: Հետնապահների շարքում են հայտնվել Մաքշեյնն ու Տոմաշևսկին` համապատասխանաբար 2 և 1,5 միավոր ցուցանիշով:

Ավելացնենք, որ վաղը կայանալիք 7-րդ տուրում Լևոն Արոնյանը կխաղա Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց