Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

20:30 20/06/2012 » Սպորտ

Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

Ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներկա կլինի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Գերմանիա-Հունաստան հանդիպմանը: Սա առաջին դեպքը չէ, երբ Անգելան աջակցում է հավաքականի ֆուտբոլիստներին…

Իռլանդիայի հավաքականի 21-ամյա երկրպագու Ջեյմս Նոլանը կիրակի գիշերը հետ է մնացել ընդհանուր խմբից, որից հետո նրա հետ կորել են բոլոր տեսակի կապերը:
Լեհաստանի ոստիկանությունն իրենց իռլանդացի գործընկերների աջակցությամբ որոնողական աշխատանքներ էին կատարում լեհական Բիգդոշ քաղաքում, որտեղ անհետացել էր երկրպագուն: Քաղաքի լճակներից մեկում նրանք գտել են դիակ, որի ինքնությունը դեռևս չի պարզվել: Հարուցվել է քրեական գործ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ուկրաինայի ազգային հավաքականի 35-ամյա ավագ Անդրեյ Շևչենկոն որոշել է ավարտել մարզական կարիերան: Պաշտոնական հանդիպումներում նա արդեն ավարտել է իր մրցելույթները, սակայն Ուկրաինայի հավաքականի կազմում կմասնակցի մեկ` ընկերական հանդիպման, որը, ըստ էության, հրաժեշտի խաղ կլինի:
«Կարծում եմ` ժամանակն է, որ տեղս զիջեմ մյուսներին: Ինձ թվում է` հավաքականի համար արել եմ հնարավոր և անհնարին ամեն բան: Ամենայն հավանականությամբ, հանդես կգամ ևս մեկ ընկերական խաղում, որում հնարավորություն կունենամ հրաժեշտ տալ և շնորհակալություն հայտնել երկրպագուներին այն աջակցության համար, որը նրանք ցուցաբերել են իմ ողջ կարիերայի ընթացքում, ներառյալ «Եվրո-2012»-ը…»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց