Նիկոլայ Պիսարևը պատրաստ է գլխավորել Ռուսաստանի հավաքականը

13:50 23/06/2012 » Սպորտ

Նիկոլայ Պիսարևը պատրաստ է գլխավորել Ռուսաստանի հավաքականը

Ռուսաստանի ֆուտբոլային միության մարզական տնօրեն, ՌԴ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Նիկոլայ Պիսարևը երկրի գլխավոր թիմի ղեկն ստանձնելու ցանկություն է հայտնել:

«Ես հավաքականը գլխավորելու ցանկություն ունեմ: Արդեն առաջիկա ընտրական փուլում: Արդյոք ՌՖՄ-ն ինձ նշանակելու հնարավորություն ունի՞: Այդ հարցը պետք է ուղղել գործկոմին, որը քննարկում է վիճակը և որոշումներ կայացնում: Ես ծրագիր ունեմ, բայց այն մանրակրկիտ զրույցի թեմա է, որին պատրաստ կլինեմ Եվրոպայի առաջնության ավարտից հետո»,- ասել է Պիսարևը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց