Նիկիտա Սիմոնյան. «Պլատինիի գաղափարը Եվրոպայի առաջնության նոր ձևաչափի վերաբերյալ անհասկանալի է»

18:01 30/06/2012 » Սպորտ

Նիկիտա Սիմոնյան. «Պլատինիի գաղափարը Եվրոպայի առաջնության նոր ձևաչափի վերաբերյալ անհասկանալի է»

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը խոսել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի այն առաջարկի մասին, ըստ որի` «Եվրո-2020»-ը կարելի է անցկացնել ոչ թե 1 կամ 2, այլ 12-13 երկրում:

«Անկեղծ ասած` չեմ կարողանում պատկերացնել, թե դա ինչպես կդիտվի: Որակավորման փուլում բոլոր հավաքականներն էլ տանը խաղում են, և դա հասկանալի է: Սակայն ինչպե՞ս կարելի է եզրափակիչ մրցաշարն անցկացնել 12-13 երկրում, ես չեմ կարողանում պատկերացնել:

Կարծում եմ` Պլատինիին ինչ-որ բան դուր չի եկել Եվրոպայի ընթացիկ առաջնությունում, բայց թե Լեհաստանը, թե Ուկրաինան եվրոպական պետություններ են: Հնարավոր է` խոսքը միայն Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի մասին է, իսկ ահա Արևելյան Եվրոպան ուշադրության չի արժանանա: Բայց չէ՞ որ այդպես սխալ է: Մի խոսքով` այստեղ մտածելու շատ բան կա»,- նշել է Սիմոնյանը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց