ՈՒԵՖԱ-ի 2015 թ. Սուպերգավաթը կխաղարկվի Թբիլիսիում

15:06 30/06/2012 » Սպորտ

ՈՒԵՖԱ-ի 2015 թ. Սուպերգավաթը կխաղարկվի Թբիլիսիում

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2014. և 2015 թթ. խաղարկությունները տեղի կունենան համապատասխանաբար Կարդիֆում և Թբիլիսիում: Այս մասին տեղեկացրել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն Կիևում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

«Մենք կհետևենք, թե ինչպես են այդ քաղաքներում ընթանում նախապատրաստական աշխատանքները»,- հայտարարել է Ինֆանտինոն:

Հիշեցնենք, որ Սուպերգավաթի խաղարկությունում հանդիպում են Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի հաղթողները:

Ավելացնենք, որ Սուպերգավաթի 2013 թ. խաղարկությունը կկայանա Պրահայում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց