Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

19:51 09/07/2012 » Սպորտ

Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

«Տոտենհեմի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ ցանկանում է հանդես գալ Մադրիդի «Ռեալում»: «Արքայական ակումբը», իր հերթին, մտադիր է հրավիրել Լուկային: Հետաքրքիրն այն է, որ Մոդրիչին բացառապես չեն հետաքրքրում այլ առաջարկները, և նա AS-ին տված հարցազրույցում վստահորեն նշել է, որ ցանկանում է հանդես գալ միայն «Ռեալում»…

Ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, Լոնդոնի Օլիմպիական խաղերում «Մանչեսթեր Յունայթեդի» ուելսցի կիսապաշտպան Ռայան Գիգզը կկրի Մեծ Բրիտանիայի ֆուտբոլի հավաքականի ավագի թևկապը:
38-ամյա Գիգզը մեկն է այն 3 ֆուտբոլիստներից, որոնց տարիքը գերազանցում է 23-ը: Նրանից բացի, Մեծ Բրիտանիայի oլիմպիական հավաքականում ընդգրկվել են «Լիվերպուլի» 32-ամյա կիսապաշտպան Քրեյգ Բելամին ու «Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա պաշտպան Միկա Ռիչարդսը…

«Բավարիայի» գործադիր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ մյունխենցիները «Յուվենթուսի» հետ բանակցություններ չեն վարում` կապված Անդրեա Պիրլոյի տեղափոխության հետ: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվության համաձայն` «Բավարիան» 33-ամյա կիսապաշտպանին գնելու առաջարկ է արել թուրինցիներին…

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց