Մոուրինյոն որոշել է գործի դնել սեփական հմայքը

18:06 27/07/2012 » Սպորտ

Մոուրինյոն որոշել է գործի դնել սեփական հմայքը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշել է անձամբ խոսել «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևի հետ` Լուկա Մոդրիչի տեղափոխության հարցով:

Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, պորտուգալացի մասնագետը հույս ունի, որ Դանիել Լևի հետ բարիդրացիական հարաբերությունները կօգնեն այս հարցին լուծում տալուն: Մոուրինյոն պատրաստ է հանդիպել նախագահի հետ և համոզել, որ վերջինս բաց թողնի Մոդրիչին:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» 26-ամյա Լուկայի համար պահանջում է 40 մլն ֆունտ ստեռլինգ, իսկ «Ռեալը» պատրաստ է վճարել միայն 30-ը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց