Հայ ծանրորդներն այսօր կսկսեն պայքարը

18:13 31/07/2012 » Սպորտ

Հայ ծանրորդներն այսօր կսկսեն պայքարը

Լոնդոնյան օլիմպիական խաղերում այսօր մրցահարթակ դուրս կգա Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը: Նա հանդես կգա 69 կգ քաշային կարգում: Մեր մարզասերները Առաքելի ելույթին, ումից սպասելիքները, ի դեպ, շատ մեծ են, կարող են հետևել Հանրային հեռուստաընկերությամբ` սկսած ժամը 22:00-ից:

Ավելացնենք, որ Օլիմպիական խաղերում մեդալ վաստակելու մեր հույսերն ամենից առաջ կապված են ծանրորդների հետ: Հուսանք, որ սպասումներն արդեն այս երեկո կվերածվեն իրականության:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց