Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ  հայ մարզիկները պատվով կկատարեն իրենց առջև դրված խնդիրը

16:17 31/07/2012 » Սպորտ

Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ մարզիկները պատվով կկատարեն իրենց առջև դրված խնդիրը

Նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Թագավորության մայրաքաղաքում հուլիսի 30-ի երեկոյան հանդիպել է Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների հետ, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, նախագահը հաջողություն է մաղթել մեր մարզիկներին՝ վստահություն հայտնելով, որ նրանք պատվով կկատարեն իրենց առջև դրված խնդիրը: Սերժ Սարգսյանը նշել է, որ մարզիկներն առաջին հերթին իրենք են իրենց առջև այդ խնդիրը դրել՝ լավ հասկանալով, որ օլիմպիադայում հաջողության հասնելը որքան էլ դժվար, բայց հնարավոր է: Ամենակարևորը, նախագահի խոսքով, այն է, որ մեր մարզիկները կարողանան լիարժեք իրացնել իրենց հնարավորությունները՝ անկաշկանդ և ամբողջովին կենտրոնացած:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանի մարզիկների հաջողությունները յուրատեսակ սխրանք են, որը նրանք պետք է ձգտեն կատարել՝ մեր ժողովրդին պարգևելով ուրախության և հպարտության պահեր, այդպիսով նաև Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի դարձնելով աշխարհում: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ մինչև լոնդոնյան օլիմպիադան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արել է ամեն հնարավորը, որպեսզի մեր մարզիկները պատրաստ լինեն այսօրվա մրցելույթներին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց