Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

19:32 31/07/2012 » Սպորտ

Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

«Քուինզ Պարկ Ռեյնջերսը» պլանավորում է «Մանչեսթեր Յունայթեդից» գնել Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Դիմիտար Բերբատովի տրանսֆերը: «The Times»-ը հաղորդում է, որ այդ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 5 մլն ֆունտ ստեռլինգ…

«Ինտերի» բազմամյա դարպասապահ Ժուլիո Սեզարը հայտարարել է ակումբից հեռանալու մասին: Բրազիլացին հեռանում է «Ջուզեպպե Մեացցայից», չնայած այն բանին, որ նրա պայմանագրի ժամկետն «Ինտերի» հետ պետք է ավարտվեր 2,5 տարի հետո: Նրա հեռացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ակումբը գնել է «A» սերիայի լավագույն դարպասապահ Սամիր Խանդանովիչին…

Կատալոնյան «Բարսելոնը» հետաքրքրվում է պորտուգալական «Պորտուի» կիսապաշտպան Ժոաու Մոուտինյուի ծառայություններով: Այս մասին հայտնում է «Daily Mirror»-ը:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 30 մլն եվրո, իսկ նրա պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2015 թ. ամառը…

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց