Աբիդալը «Բարսելոնի» հետ մեկնել է Փարիզ

12:35 04/08/2012 » Սպորտ

Աբիդալը «Բարսելոնի» հետ մեկնել է Փարիզ

«Բարսելոնի» պաշտպան Էրիկ Աբիդալը, ով լյարդի փոխպատվաստման ծանր վիրահատությունից հետո վերականգնման փուլում է, այսօր կատալոնական թիմի հետ մեկնել է Փարիզ:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, 32-ամյա ֆուտբոլիստը ներկա կլինի ՊՍԺ-ի հետ ընկերական հանդիպմանը, որը կկայանա այսօր` «Պարկ դե Պրենս» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ Աբիդալը հիվանդանոցից դուրս էր գրվել սույն թվականի մայիսի 21-ին: Բժիշկները ենթադրում են, որ մարզական կարիերան նա կարող է շարունակել մի քանի ամսից:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց