Բրոնզե մեդալը բաժին հասավ Ազարենկոյին

17:10 04/08/2012 » Սպորտ

Բրոնզե մեդալը բաժին հասավ Ազարենկոյին

Քիչ առաջ ավարտվեց Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի 3-րդ տեղի համար մրցամարտը: Բրոնզե մեդալը նվաճելու համար ասպարեզ էին դուրս եկել կիսաեզրափակիչ փուլերում անհաջողության մատնված մարզուհիները` ռուս Մարիա Կիրիլենկոն և բելոռուս Վիկտորյա Ազարենկոն: Ավելի հաջողակ գտնվեց Բելառուսի ներկայացուցչուհին, ով կարողացավ 2 սեթում 6:3, 6:4 հաշվով պարտության մատնել Կիրիլենկոյին` դառնալով օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք, որ այսօր ոսկե մեդալի համար կպայքարեն ռուս Մարիա Շարապովան և ամերիկուհի Սերենա Ուիլյամսը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց