Բեռլուսկոնին ժամանել է Մոսկվա` «Միլանի» բաժնետոմսերը «Գազպրոմին» վաճառելու համար

16:11 04/08/2012 » Սպորտ

Բեռլուսկոնին ժամանել է Մոսկվա` «Միլանի» բաժնետոմսերը «Գազպրոմին» վաճառելու համար

Ինչպես տեղեկացնում է «Sport Mediaset»-ը, «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին ժամանել է Մոսկվա` «Գազպրոմի» ղեկավարության հետ բանակցություններ վարելու համար: Գաղտնիք չէ, որ իտալական ակումբը ֆինանսական խնդիրներ ունի, և Բեռլուսկոնին ներդրողների թվում տեսնում է «Գազպրոմին», հենց որին էլ ուզում է վաճառել բաժնետոմսերի մի մասը:

Պարբերականի տեղեկացմամբ` 3 տարի առաջ ռուսական ընկերությունը «Միլանին» առաջարկել է 180 մլն եվրո` ակումբի բաժնետոմսերի 30 տոկոսի գնման համար:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց