Կաննավարո. «Մեծ ցանկություն ունեմ` մարզելու «Յուվենթուսը»

16:14 04/08/2012 » Սպորտ

Կաննավարո. «Մեծ ցանկություն ունեմ` մարզելու «Յուվենթուսը»

Իտալացի հանրահայտ ֆուտբոլիստ Ֆաբիո Կաննավարոն հայտարարել է, որ պատրաստ է գլխավորել «Յուվենթուսը», եթե ակումբի ղեկավարությունը դիմի իրեն:

«Յուվեն» ունի հիանալի գլխավոր մարզիչ, ով կարողացավ թիմի հետ նվաճել չեմպիոնի կոչումը: Հուսով եմ` այդ թիմը կկարողանա լուծել իր խնդիրները: Բայց եթե որակազրկեն Անտոնիո Կոնտեին, ապա դա ցավալի կլինի, քանի որ նա չի կարող օգնել թիմին: Այնուամենայնիվ, իսկական մարզիչը նա չէ, ով նստած է պահեստայինների նստարանին, այլ նա, ով աշխատում է թիմի հետ:

Այդ ժամանակահատվածում մեծ սիրով կմարզեմ «Յուվեն», եթե նրանք դիմեն ինձ: Կան առաջարկներ, որոնցից հրաժարվելն անհնար է»,- նշել է Կաննավարոն:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց