Ռոնալդու. «11 մետրանոցների հարվածաշարը վիճակահանություն է, այլ ոչ թե վարպետություն»

17:08 04/08/2012 » Սպորտ

Ռոնալդու. «11 մետրանոցների հարվածաշարը վիճակահանություն է, այլ ոչ թե վարպետություն»

Մոլորակի լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Քրիշտիանու Ռոնալդուն, պատմել է նախորդ մրցաշրջանում իր անհաջողությունների մասին` կապված 11 մետրանոցների իրացման հետ կապված:

Հիշեցնենք, որ Քրիշտիանուին չհաջողվեց «Ռեալի» կազմում իրացնել 11 մետրանոց հարվածը` Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» հետ եզրափակիչ խաղում, ապա հաջողությունը նրանից երես թեքեց Եվրոպայի առաջնության ժամանակ, երբ նրան անգամ հերթը չհասավ` իրացնելու հարվածը:

«Դա շատ դժվար էր: Նախորդ մրցաշրջանում ես բազմաթիվ հիասթափություններ ապրեցի: Խոսքն առաջին հերթին Չեմպիոնների լիգայի եզրափակչում իմ վրիպման մասին է: Առաջինը մոտեցա գնդակին ու չիրացրեցի 11 մետրանոց հարվածը, այնուհետև Եվրոպայի առաջնության ժամանակ, երբ որոշեցի վերջինը մոտենալ գնդակին, սակայն հերթն ինձ չհասավ:

Յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր կարծիքն ունի 11 մետրանոցների առումով: Ըստ իս` դա վիճակահանություն է, այլ ոչ թե վարպետություն»,- նշել է Ռոնալդուն:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց