«Սամպդորիային» ստիպել են խոստովանել

16:13 04/08/2012 » Սպորտ

«Սամպդորիային» ստիպել են խոստովանել

«Սամպդորիա» ակումբի պաշտոնական կայքում հայտարարություն է տեղադրվել, որում նշվում է, որ ակումբին ստիպել են խոստովանել` կապված պայմանավորված խաղերին մասնակցության հետ:

Հիշեցնենք, որ ակումբի ղեկավարությունը համաձայնվել է խոստովանել, որից հետո գործը փակվելու էր, իսկ թիմն Իտալիայի առաջնությունն սկսելու էր -1 միավորով:

«Սամպդորիան» ողջ պատասխանատվությամբ և վստահորեն հաստատում է, որ ակումբն անմեղ է և պայմանավորված խաղերի չի մասնակցել: Մենք ուզում ենք ընդգծել, որ մեղքի բաժինը մեր վրա վերցնելու գաղափարը փաստաբանների մարտավարությունն էր` իրավիճակից հեշտ դուրս գալու համար: Դա մի որոշում էր, որը մեզ վրա թանկ նստեց: Պատրաստ էինք մինչև վերջին վայրկյանները դատարանում պաշտպանելու մեր թիմի մարզական պատիվը, սակայն պարզվեց, որ տուգանք, այնուամենայնիվ, վճարելու ենք ցանկացած պարագայում»,- նշված է հայտարարության մեջ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց