Վալդես. «Նեյմարը» մեծ օգուտ կբերի «Բարսային»

11:23 04/08/2012 » Սպորտ

Վալդես. «Նեյմարը» մեծ օգուտ կբերի «Բարսային»

«Բարսելոնի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը բավական ջերմ է խոսել նորաստեղծ աստղ Նեյմարի մասին: Վալդեսը կարծում է, որ բրազիլացին կարող է շատ հեշտ հարմարվել կատալոնական թիմի խաղաոճին` մեծ օգուտ բերելով իրենց:

«Նեյմարն ինձ համար իսկական բացահայտում էր: Ես հետևում եմ Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարին և հիանում նրա խաղով: Նեյմարը կարողանում է ներգրավվել խաղի մեջ միանգամից` անկախ այն հանգամանքից, թե որ թիմն է իրենց մրցակիցը: Նա կարողանում է խաղադաշտում անել այն, ինչ ցանկանում է: Նման ֆուտբոլիստները գնահատվում են ցանկացած թիմում: «Բարսելոնը»` բացառություն չէ: Կարծում եմ, նա մեծ օգուտ կարող է բերել մեզ»,- նշել է Վալդեսը:

Հիշեցնենք, որ ներկայումս Նեյմարը հանդես է գալիս «Սանթոսում», սակայն նրա ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ, որոնց թվում են նաև «Ռեալն» ու «Բարսելոնը»: Նեյմարն արդեն իսկ հայտարարել է, որ ձմռանը կարող է տեղափոխվել եվրոպական որևէ ակումբ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց