Կայծակը սպանել է երկրպագուին

19:26 06/08/2012 » Սպորտ

Կայծակը սպանել է երկրպագուին

Ինչպես տեղեկացնում է «Washington Post»-ը, Ամերիկայի Փենսիլվանիա նահանգում անցկացված «NASCAR» ավտոարշավի ժամանակ կայծակի հարվածից մահացել է երկրպագուներից մեկը: Եվս 9 հոգի տուժել են, իսկ նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Երկրպագուներին զգուշացվել էր եղանակային վատ պայմանների մասին: Կազմակերպիչներն ստպված են եղել դադարեցնել ավտոարշավը, երբ 160 պտույտներից կատարվել էր միայն 98-ը: Երկրպագուն, որը մահացել է, մոտ է կանգնած եղել սեփական ավտոմեքենային:

Հավելենք, որ հաղթանակը շնորհվել է վետերան Ջեֆ Գորդոնին` «NASCAR»-ի քառակի չեմպիոնին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց