Բրունո Ալվեշը դեմ չէ` տեղափոխվելու «Ատլետիկո»

16:57 08/08/2012 » Սպորտ

Բրունո Ալվեշը դեմ չէ` տեղափոխվելու «Ատլետիկո»

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Զենիթի» պաշտպան Բրունո Ալվեշի հայրը` Վաշինգտոն Ալվեշը, հայտարարել է, որ իր տղան դեմ չէ` տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»:

«Բրունոն ցանկանում է տեղափոխվել «Ատլետիկո», սակայն առանց «Զենիթի» ղեկավարության թույլտվության դա հնարավոր չէ: Մենք գիտենք, որ մադրիդյան ակումբը հետաքրքրված է տղայիս ծառայություններով, սակայն Բրունոն չի պատրաստվում ճնշում գործադրել իր ներկայիս թիմի վրա` խնդրելով իրեն բաց թողնել: «Զենիթը» նրա համար մեծ գումարներ է ծախսել, և Բրունոն դա հասկանում ու հարգում է: Բոլոր հարցերը պետք է լուծվեն գործակալի և ակումբի միջոցով»,- նշել է Վաշինգտոն Ալվեշը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց