Մարկիզիո. «Ես արժանի չեմ` կրելու 10 համարի մարզաշապիկը»

16:32 08/08/2012 » Սպորտ

Մարկիզիո. «Ես արժանի չեմ` կրելու 10 համարի մարզաշապիկը»

«Յուվենթուսի» կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն հայտարարել է, որ Ալեսանդրո Դել Պիերոյի հեռանալուց հետո իրեն իրավունք չի վերապահում` կրելու 10 համարի մարզաշապիկը: Այս մասին գրում է «Football Italia»-ն:

«Մի ժամանակ ես երազում էի հանդես գալ 10 համարի մարզաշապիկով, սակայն երիտասարդ էի և խաղում էի հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում: Հիմա գործում եմ կիսապաշտպանական օղակին մոտ:

Ոչ Պլատինին եմ, ոչ Բաջոն և ոչ էլ Դել Պիերոն: Ես չեմ կարող մեկ հարվածով որոշել խաղի ելքը, ուստի արժանի չեմ` կրելու 10 համարի մարզաշապիկը»,- նշել է Մարկիզիոն:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց