Տոտտիի վնասվածքը լուրջ չէ

19:42 08/08/2012 » Սպորտ

Տոտտիի վնասվածքը լուրջ չէ

«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտիի կոճի վնասվածքը լուրջ չէ, և նա չի վիրահատվի: 35-ամյա վետերանն այսօր բժշկական հետազոտության է ենթարկվել Հռոմի հիվանդանոցներից մեկում: Արդյունքները ցույց են տվել, որ վիրաբուժական միջամտության կարիք չկա: Այս մասին հաղորդում է «Football Italia»-ն:

«Ինձ հետ ամեն ինչ նորմալ է: Կարող եք չանհանգստանալ: Պարզապես թեթև բորբոքային մաս կար: Դեռ ևս մեկ բժշկական հետազոտության պետք է ենթարկվեմ` ապահովության համար, ուստի բաց կթողնեմ ավստրիական հավաքը»,- նշել է Տոտտին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց