Ֆաբրեգաս. «Կօգնենք Տիտոյին, իսկ նա էլ կօգնի մեզ»

15:59 11/08/2012 » Սպորտ

Ֆաբրեգաս. «Կօգնենք Տիտոյին, իսկ նա էլ կօգնի մեզ»

«Բարսելոնի» կիսապաշտպան Սեսկ ֆաբրեգասը վստահ է, որ նոր գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան թիմին նոր հաջողություններ կբերի:

Գվարդիոլայի հեռանալուց հետո գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնեց նրա օգնական Տիտո Վիլանովան: Սեսկը հավատում է նրան:

«Վիլանովան շատ ուժեղ անձնավորություն է: Նա շավ ավելի ուժեղ է, քան կարծում են կողմնակի մարդիկ: Տիտոն շատ բան կարող է անել թիմի համար, իսկ մենք պետք է օգնենք նրան: Նա էլ մեզ կօգնի, քանի որ շատ բան գիտի ֆուտբոլի մասին:

Այո, մենք կօգնենք նրան` զոհաբերելով սեփական սկզբունքները: Եվ ընդհանրապես, եթե մենք օգնենք մեկս մյուսին, ապա հաջողությունը նոր մրցաշրջանում երաշխավորված կլինի»,- ասել է Ֆաբրեգասը: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց