Որակազրկված ֆուտբոլիստը հացադուլ է հայտարարել

17:21 11/08/2012 » Սպորտ

Որակազրկված ֆուտբոլիստը հացադուլ է հայտարարել

«Սիենայի» նախկին պաշտպան Էմանուելե Պեզոլին, ում Իտալիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն պայմանավորված խաղերի մեջ մասնակցություն ունենալու համար որակազրկել է 3 տարով, հացադուլ է հայտարարել` ի նշան բողոքի:

Ինչպես տեղեկացնում է «La Gazzetta dello Sport»-ը, 31-ամյա ֆուտբոլիստը հացադուլը սկսել է այսօր` Ֆուտբոլի Ֆեդերացիայի շենքի դիմաց:

Հիշեցնենք, որ պայմանավորված խաղերի հետաքննության շրջանակներում 10 ամսով որակազրկվել է նաև «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց