Լուկարելին որոշել է ավարտել մարզական կարիերան

17:18 18/08/2012 » Սպորտ

Լուկարելին որոշել է ավարտել մարզական կարիերան

Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Քրիստիանո Լուկարելին որոշել է խաղակոշիկները մեխից կախել: Հայտնի ֆուտբոլիստի վերջին ակումբը «Նապոլին» էր, որի կազմում մասնակցելով 12 հանդիպման` աչքի է ընկել 1 անգամ:

Լուկարելին պատրաստվում է մարզչական գործունեություն ծավալել և հիմա նա գլխավորում է «Պարմայի» երիտասարդական թիմերից մեկը:

Հավելենք, որ իր մարզական կարիերայի ընթացքում Լուկարելին հանդես է եկել «Լեչչեում», «Լիվորնոյում», «Տորինոյում», «Պարմայում», ինչպես նաև «Շախտյորում»: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց