Հայաստանի հավաքականները պատրաստվում են օլիմպիադային

17:52 18/08/2012 » Սպորտ

Հայաստանի հավաքականները պատրաստվում են օլիմպիադային

Օգոստոսի 27-ին Ստամբուլում մեկնարկող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադային նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականներն իրենց ուսումնամարզական եզրափակիչ հավաքն են անցկացնում Ծաղկաձորում:

Տղամարդկանց թիմում են Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը (մարզիչ` Արշակ Պետրոսյան):

Կանանց հավաքականի կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Աննա Հայրապետյանը (մարզիչ` Արթուր Չիբուխչյան): 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց