Վիլանովա. «Մեր նպատակն է նվաճել բոլոր տիտղոսները»

17:38 18/08/2012 » Սպորտ

Վիլանովա. «Մեր նպատակն է նվաճել բոլոր տիտղոսները»

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի նախաշեմին «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հայտարարել է, որ թիմն իր առաջ ամենաբարձր նպատակներն է դրել: Այս մասին տեղեկացնում է TMW-ն:

«Մենք ունենք կազմ, որը կարող է հաղթել ցանկացած մրցակցի և ցանկացած խաղում: Կփորձենք կայուն խաղ ցուցադրել: Մեր նպատակն է` նվաճել բոլոր տիտղոսները»,- նշել է Վիլանովան:

Հիշեցնենք, որ առաջին տուրում «Բարսելոնն» ուժերը կչափի «Ռեալ Սոսյեդադի» հետ: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց