Իբրահիմովիչի վերադարձը կրկին հետաձգվում է

18:57 20/08/2012 » Սպորտ

Իբրահիմովիչի վերադարձը կրկին հետաձգվում է

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կոճի վնասվածքի պատճառով չմասնակցեց Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի «Այաչոյի» (0:0) հետ հանդիպմանը: Ինչպես երևում է, Իբրան բաց կթողնի նաև 2-րդ տուրի «Բորդոյի» հետ առաջիկա կիրակնօրյա մրցավեճը: Այս մասին տեղեկացնում է «Sportbox»-ը:

Շվեդիայի ազգային հավաքականի ավագը թեև թեթև ծրագրով մարզվում է, սակայն ցավի զգացողությունը չի դադարում: Շաբաթվա ընթացքում ակումբի բժշկական շտաբը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ միասին որոշում կկայացնի, թե արդյո՞ք Իբրահիմովիչը կարող է մասնակցել 3-րդ տուրի «Պարկ դե Պրենսի» հետ հանդիպմանը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց