Պեպեն դուրս է գրվել հիվանդանոցից

20:19 20/08/2012 » Սպորտ

Պեպեն դուրս է գրվել հիվանդանոցից

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն, ով Իսպանիայի առաջնության առաջին տուրի «Վալենսիայի» հետ հանդիպման ժամանակ վնասվածք էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց, արդեն դուրս է գրվել: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Պեպեն, ով բախվել էր դարպասապահ Իկեր Կասիլյասի հետ և վնասել գլուխը, բուժզննման է ենթարկվել: Արդյունքներից պարզ է դարձել, որ վնասվածքը լուրջ չէ:

Հիմա Պեպեին կհետևեն ակումբային բժիշկները:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց