Երիտասարդ բռնցքամարտիկների մասնակցությամբ

18:15 28/08/2012 » Սպորտ

Երիտասարդ բռնցքամարտիկների մասնակցությամբ

Ուկրաինայի բռնցքամարտի ակումբների միության նախագահը մեր հայրենակից Վլադիմիր Մանուկյանն է: Նրա նախաձեռնությամբ այդ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ծննդավայր Ենակիևո քաղաքում անցկացվել է Ուկրաինայի և Հայաստանի ակումբային բռնցքամարտի հավաքականների ընկերական մրցամարտ` 9 քաշային կարգում: Հաղթել են տանտերերը` 5 : 4 հաշվով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը մրցավայր էր ուղեկցել հիմնականում երիտասարդ վարպետներին: Նրանց ընդհանուր պատրաստականությունը գոհացրել է մեր մասնագետներին: Իրենց օգտին հաղթանակ են գրանցել բանակային մարզիկներ Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Արթուր Քիրաջյանը (64 կգ) և Հայաստանում ծնված գերծանրքաշային Արմեն Սիմոնյանը, ով վարպետության դասեր է ստանում Լուգանսկում:

Կ . Աղամալյանը բարձր է գնահատել նաև գյումրեցի, 60 կգ քաշային Հովհաննես Բաչկովի ընդհանուր պատրաստականությունը: Նա նաև նշել է, որ հանգստանալու հնարավորություն է ընձեռել թիմի առաջատարներ Հովհաննես Դանիելյանին, Կորյուն Սողոմոնյանին, Արթուր Խաչատրյանին, Անդրանիկ Հակոբյանին և մյուսներին:

Տանտերերի թիմում հանդես են եկել հեղինակավոր շատ վարպետներ: Նշենք Եվրոպայի երիատասարդների և մեծահասակների առաջնությունների մրցանակակիրներ, Ուկրաինայի հայազգի չեմպիոն Միգել Հովհաննիսյանին, Վիտալի Կոնստանտինովին, Դմիտրի Միտրոֆանովին, Էնվեր Տուքտարովին, Դենիս Պոյացիկային:

Միջոցառումը նաև վերահաստատել է, որ մեզանում ցածր է բարձրքաշայինների ընդհանուր պատրաստականությունը:

Մրցամարտի իրականացման գործում կազմակերպական մեծ աշխատանք է կատարել Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց