Չեզարե Պրանդելլի. «Հետևում ենք Լորենցո Ինսինյեին»

20:16 28/08/2012 » Սպորտ

Չեզարե Պրանդելլի. «Հետևում ենք Լորենցո Ինսինյեին»

«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն կարող է պայքարել Իտալիայի հավաքականում տեղի համար: Այս մասին հայտարարել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին:

21-ամյա հարձակվողը նախորդ մրցաշրջանում հաջող է հանդես եկել «Պեսկարայում», որի կազմում խաղում էր վարձավճարի հիմունքներով:

«Ինսինյեն անցած տարի շատ լավ խաղ ցուցադրեց «Պեսկարայում»,- Պրանդելլիի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- Մենք հետևում ենք նրա մարզավիճակին, ինչպես և շատ այլ թեկնածուների: Ինսինյան շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է և ունակ է ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում` մրցակցի դարպասը գրավելու համար»:

Հիշեցնենք, որ Իտալիայի ընտրանին Հայաստանի հավաքականի հետ ընդգրկված է աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական նույն խմբում: Սեպտեմբերի 7-ին իտալացիները կխաղան բուլղարացիների հետ, իսկ չորս օր հետո կհյուրընկալեն Մալթայի թիմին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց