Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

20:28 28/08/2012 » Սպորտ

Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

«Ինտերի» նորեկ Վալտեր Գարգանոն, ով միլանյան ակումբ է տեղափոխվել «Նապոլիից», վստահ է, որ իր թիմն Իտալիայի գործող չեմպիոն «Յուվենթուսից» թույլ չէ: Հիշեցնենք, որ «A» սերիայի մեկնարկային տուրում Անդրեա Ստրամաչոնիի սաները հաղթել են «Պեսկարային» 3:0 հաշվով:
«A» սերիայի ֆավորիտը «Յուվենթուսն» է, որովհետև գործող չեմպիոնն է,- Գարգանոյի խոսքերը մեջբերել է «La Gazetta dello Sport»-ը:- Բայց եթե իրերին օբյեկտիվորեն նայենք, «Ինտերը» ոչնչով թույլ չէ թուրինյան թիմից, հնարավոր է նույնիսկ, որ ավելի ուժեղ է»:

«Զենիթի» դարպասապահ Վյաչեսլավ Մալաֆեևը մեկնաբանել է Ռուսաստանի հավաքականից ժամանակավորապես հեռանալու իր որոշումը:
«Չեմ հասկանում, թե ինչու են ոմանք իմ հեռացումը հավաքականից կապում տարիքիս հետ,- գրել է Մալաֆեևը տվիտտերյան իր էջում:- Ափսոս, որ այստեղ ֆուտբոլից այնքան էլ լավ չեն հասկանում. չէ՞ որ դարպասապահները խաղում են մինչև 38-40 տարեկան դառնալը»:

Թուրինյան «Յուվենթուսը», որը շարունակում է նոր հարձակվողի փնտրտուքը, կարող է քննարկել Դիդյե Դրոգբայի տրանսֆերը գնելու տարբերակը:
34-ամյա իվուրցին կարող է տեղափոխվել «Յուվենթուս», քանզի այսօր հայտնի է դարձել, որ «Շանհայ Շենհուան» ֆինանսական խնդիրներ ունի և կարող է վաճառքի հանել «Չելսիի» նախկին ֆուտբոլիստի տրանսֆերը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց