Կլոպ. «Մխիթարյանի խաղը Մյունխենում ֆանտաստիկ էր»
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Վոլֆսբուրգի» հետ խաղից առաջ զրուցել է լրագրողների հետ: Նա անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանի խաղի թեմային: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը քննադատության տարափի տակ էր հայտնվել «Ռեալի» հետ խաղում չիրացրած պահերի համար: Այնուհետև Մխիթարյանն իրեն հիանալի դրսևորեց «Բավարիայի» հետ խաղում:
«Մխիթարյանն զգում էր, որ ամեն ինչում միայն ինքն է մեղավոր: Իհարկե, դա նոնսենս է, ուստի մենք անհապաղ ասացինք նրան այդ մասին: Երբ պարտվում ես, պետք է ռիսկի դիմես: Եթե սխալվում ես, պետք է իմանաս նաև, թե ինչպես պետք է պայքարես դրա դեմ: Մխիթարյանն ի վիճակի է դա անել: Սխալը նրա համար մեծ նշանակություն ուներ, սակայն Հենրիխը հավաքվեց և ցուցադրեց իր բարձր մակարդակը: Նրա խաղը Մյունխենում ֆանտաստիկ էր»,- ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ այսօր «Բորուսիան» Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում կհանդիպի «Վոլֆսբուրգի» հետ:
«Վստահ ենք մեր ուժերին, սակայն «Վոլֆսբուրգին» հաղթելու համար միայն դա բավարար չէ: Նաև շատ կաշխատենք, ինչպես նախորդ հանդիպումներում: «Վոլֆսբուրգը», սկսած 2009 թ.-ից, մրցանակ չի նվաճել, ուստի կձգտի մեզ դուրս թողնել գավաթային մրցաշարից: Այդ թիմը լավ մրցաշրջան է անցկացնում, և մեզ համար սա շատ ծանր խաղ է լինելու»,- ավելացրել է Կլոպը: