Գվարդիոլա. «Պարտությունները երբեմն օգտակար են»
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ Գերմանիայի առաջնության վերջին 2 տուրերում «Աուգսբուրգից» և Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտություններն իր համար կարևոր նշանակություն են ունեցել և նա կարողացել է ճիշտ որոշումներ կայացնել: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:
«Պարտությունները երբեմն կարող են օգտակար լինել: Մրցաշրջանի վերջին խաղերում բնավորությունը կարևոր դեր է խաղում: Մենք հիանալի ֆուտբոլիստներ ունենք, բայց նրանք պետք է շատ վազեն և օգտակար լինեն միմյանց: Հարկավոր է վերադառնալ մեր հին գաղափարախոսությանը` մրցակցին զրկելով մտածելու ժամանակից: Այս ամենը հասկացել եմ` վերջին 2 խաղերում կրած պարտություններից հետո:
Առջևում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք հանդիպումներն են: Մենք պետք է պայքարենք եզրափակիչ դուրս գալու համար»,- նշել է Գվարդիոլան:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին