Սիմեոնե. «Երբեմն Տորրեսն ինձ հաղորդագրություններ է ուղարկում»
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ընդգծել է, որ մշտապես կապի մեջ է «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսի հետ: Այս մասին տեղեկացնում է «Football Espana»-ն:
«Տորրեսը միշտ հետևում է իմ թիմի մրցելույթներին և միշտ հաջողություն է մաղթում տղաներին: Երբեմն նա ինձ հաղորդագրություններ է ուղարկում: Ֆերնանդոն ուրախանում է այն ամենով, ինչ հիմա տեղի է ունենում «Ատլետիկոյում»:
Ինչպե՞ս նա կարող է չցանկանալ վերադառնալ մի ակումբ, որն իրեն դեպի մեծ ֆուտբոլ ճանապարհ է հարթել»,- հայտարարել է Սիմեոնեն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ